Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Մասքի՝ Իսրայել այցին
![]() Արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների, X սոցցանցի ղեկավար Իլոն Մասքի՝ Իսրայել կատարած այցին: Ավելի վաղ Մասքը հայտնել էր, որ Starlink-ի տերմինալներ կտրամադրվեն Գազային օգնություն ցուցաբերող միջազգայնորեն ճանաչված կազմակերպություններին: Ի պատասխան՝ Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարխին ասել է, որ Թել Ավիվը կօգտագործի բոլոր հասանելի միջոցները, որպեսզի կանխի Starlink-ի արբանյակային կապի օգտագործումը ՀԱՄԱՍ-ի կողմից: Գործարարը նաև համաձայնել է X-ում կատարված գրառումներից մեկի հետ, որի հեղինակը կարծիք է հայտնել, որ հրեական համայնքներն «ատելություն են հրահրում»: Դա հանգեցրել է Սպիտակ տան քննադատության և գովազդատուների զանգվածային հեռացմանը Մասքի հարթակից, նշում է CNN-ը: «Վեճերն արագորեն վերածվել են հսկայական կոմերցիոն գլխացավի ընկերության համար. առնվազն մեկ տասնյակ խոշոր բրենդներ դադարեցրել են X սոցիալական ցանցում գովազդը: Դրանց թվում են Disney-ը, IBM-ը, Fox Sports-ը և նույնիսկ Եվրոհանձնաժողովը»,- նշում է հեռուստաալիքը: The New York Times թերթը կարծում է, որ սկանդալի ֆոնին Իլոն Մասքը որոշել է այցելել Իսրայել, որպեսզի հանգստացնի հակասեմական դավադրության տեսությանը նրա աջակցության վերաբերյալ բողոքները: «Իսրայել ժամանելուց հետո Մասքը գրել է, որ «գործերն ավելի հնչեղ են, քան խոսքերը»: Հագնելով զրահաբաճկոն՝ նա շրջայց է կատարել իսրայելական Քֆար Ազա քաղաքում, որտեղ տասնյակ մարդիկ են սպանվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակման ժամանակ»,- ասվում է հոդվածում: Մասքը համաձայնել է, որ կարևոր է նվազագույնի հասցնել անկլավում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները: Իր հերթին, Bloomberg գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իլոն Մասքը հայտարարել է, որ կցանկանար օգնել Գազայի հատվածի վերականգնմանը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմից հետո: Գործակալության տվյալներով՝ այցից հետո սոցցանցում ատելության խոսքի շուրջ քաղաքական փոթորիկը չի հանդարտվել: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ հեռանում է հարթակից, քանի որ այն դարձել է «ապատեղեկատվությամբ, հակասեմականությամբ, բացահայտ ռասիզմով և կազմակերպված հետապնդումներով լի հարթակ»: |
«44-օրյա պատերազմի առաջին օրերից Արմեն Աշոտյանին չեզոքացրին». Կարեն Վրթանեսյան
9202:06«Սա սպառնալի՞ք է, գուցե»․ Հակոբ Բադալյան
122Երեկ, 17:3618 տարի անց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կարող է փոխվել
124Երեկ, 17:12«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան
135Երեկ, 17:06Բաքուն պնդում է, թե հայկական հետախուզական ԱԹՍ է որսացել
128Երեկ, 16:42Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում և տաճար այցելել (տեսանյութ)
213Երեկ, 16:24