Հանցավոր խմբի նախկին առաջնորդ Անդրանիկ Ասոյանը հրդեհի ժամանակ կնոջ հետ նետվել է պատուհանից. #Mash
![]() Նոր Մոսկվայում բռնկված հրդեհի ժամանակ Կիրովից հայկական կազմակերպված հանցավոր խմբի նախկին առաջնորդ 54-ամյա Անդրանիկ Ասոյանը և նրա քաղաքացիական կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան, ցած են նետվել 11-րդ հարկի բնակարանի պատուհանից, գրում է Mash Telegram ալիքը։ «Ավելի քան 15 տարի առաջ Ասոյանն իր հայրենակիցների հետ Կիրովում ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որը գումար է շորթել տեղի գործարարներից: Հանցավոր սխեմայի էությունը կազմակերպությունների և ձեռնարկատերերի միջև ալկոհոլի և ապրանքների գնման պայմանագրերի կնքումն էր: Հանցախմբի գործունեությունը կասեցվել է 2008 թվականին, իսկ նրա առաջնորդ Անդրանիկը հերթական դատվածությունն է ստացել և բանտում անցկացրել 8,5 տարի»,- հայտնում է Mash-ը: Նախնական տեղեկություններով՝ Ասոյանն ու Իվանովան սենյակ էին վարձում այդ բնակարանում։ Հարևանները պատմել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում նրանց միջև վիճաբանություն է եղել: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
