Ֆինլանդիան կարող է փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը
![]() Ֆինլանդիայի վարչապետ Փեթերի Օրփոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը կփակվեն։ Նրա խոսքով, սահմանի փակումը թույլատրող նախագիծն արդեն ներառված է կառավարության ծրագրում։ «Անհրաժեշտության դեպքում Ֆինլանդիան կկարողանա փակել արևելյան սահմանը, իր բոլոր անցակետերը և ապաստանի դիմումների ընդունումը կենտրոնացնել այլուր, այլ ոչ թե արևելյան սահմանին»,- ասել է վարչապետը ճեպազրույցում, որը մեջբերում է Yle-ն։ Վարչապետը նշել է, որ Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանի երկարությունը հասնում է 1300 կմ-ի, և այս սահմանը բաց է, չցանկապատված։ Սակայն անհրաժեշտության դեպքում դիրքերը կարող են փակվել Սահմանապահի օրենքի 16-րդ հոդվածի համաձայն: Եթե անցակետը փակ է, ապա հնարավոր կլինի ապաստան խնդրել Հելսինկիի օդանավակայանում կամ նավահանգիստներում: Նա նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը շահագրգռված են փախստականների հոսքի հետ կապված իրավիճակի ավարտի հարցում։ «Բուն Ռուսաստանի շահերից չի բխում, որ Ֆինլանդիայում ապրող ռուսները չկարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն»,- նշել է վարչապետը։ Նոյեմբերի 18-ին Ֆինլանդիայի իշխանությունները երեք ամսով փակել են հարավարևելյան սահմանի չորս անցակետեր՝ ռուսական կողմից երկիր ներթափանցող փախստականների հոսքի պատճառով։ Նոյեմբերի 22-ին և մինչև դեկտեմբերի 23-ը փակվել է ևս 3 անցակետ։ Գործում է միայն 1 անցակետ, ամենահյուսիսայինը՝ «Ռայա-Ջոսեպի»-ն։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
