«Եթե կրթական բարեփոխումները պետք է լինեն արևմտյանի մեխանիկական ընդօրինակումները, իրավիճակը կարող է ավելի վատանալ». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն նշեց մեր բուհական համակարգի ցածր մակարդակի մասին, հավելելով, որ ՀՀ բուհերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Բարձրագույն կրթության համակարգում՝ որպես չորս տասնամյակ աշխատող և դոկտորի ու պրոֆեսորի գիտակրթական աստիճանի հասած մասնագետ, ինձ թույլ կտամ որոշակի դիտարկումներ և պարզաբանումներ անել: Իհարկե, բարձրագույն կրթության համակարգը մեզ մոտ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած և իսկապես արմատական բարեփոխումների կարիք ունի: Բայց, եթե այդ բարեփոխումները պետք է լինեն արևմտյան գիտակրթական համակարգի մեխանիկական ընդօրինակումները և վերակազմավորումները, արդյունքում իրավիճակը կարող է ավելի վատանալ: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, որն իր հերթին Ռուսական կայսրության կրթական համակարգի ժառանգորդն էր: Ռուսական կայսրության բարձրագույն կրթության հիմնադիրը Պյոտր Առաջինն էր, ում հրահանգով այն փոխառնվեց Պրուսիայից: Փաստացիորեն ներկայումս մենք և հետխորհրդային որոշ երկրներ դեռ պրուսական/գերմանական համակարգի ազդեցության կրողն ենք: Գերմանական որակի և մակարդակի մասին ես չէ, որ պետք է գրեմ, դա հանրահայտ իրողություն է: Բարձրագույն կրթության անդամահատումը բակալավրիատի և մագիստրատուրայի անգլոսաքսական մոդելով, որ մեխանիկորեն պարտադրվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, եղավ անարդյունավետ և ներկայիս հետընթացի պատճառներից մեկն է: ԱՄՆ-ի գիտակրթական համակարգում ընդգրկված են մեծ թվով մասնագետներ, որոնք արտագաղթել են Խորհրդային պետությունից և արևելաեվրոպական երկրներից, որոնք՝ որպես բարձրակարգ մասնագետ, անցել են հենց այդ պրուսական/գերմանական ուսուցման բարձրագույն դպրոցը: Հիմա, երբ ծրագրվում է կառուցել ակադեմիական քաղաք և բարեփոխել բարձրագույն կրթությունը, գուցե և անհրաժեշտ է մի պահ հետ նայել, վերցնել նախորդ համակարգերից այն, ինչը, որ անհրաժեշտ է, պահպանել և ելնել հայկական իրականության առանձնահատկություններից: Լսել եմ եվրոպական և ամերիկյան համալսարանների դասախոսների և հետազոտողների: Առավելություններ մեր մասնագետների նկատմամբ ինչ-որ առումներով ունեն, բայց չէի ասի, որ մենք զիջում ենք իրենց: Շատ առումներով, ինքնագովեստ չընդունեք, զիջում են: Ժամից ավել լսում ես, բառակույտից բացի ուրիշ ոչինչ չկա: Մեկ անգամ շտապողականություն դրսևորվեց, և ունեցանք լուրջ կորուստներ հիմա պետք է ավելի հավասարակշիռ մոտեցում, գիտակրթական ոլորտում կորցրածը տասնամյակներով չի վերականգնվում: Վերջում ասեմ, որ 10-ամյա միջնակարգ դպրոցը 12-ամյայի մեխանիկական վերափոխումը ևս անարդյունավետ դուրս եկավ»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
