Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
![]() Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում. համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստում: Փոփոխությունները պայմանավորված են բուհեր ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ, մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր: Ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար: 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուստարիների ընդունելությունը կկազմակերպվի նախորդ ուստարիների նման: 2029-2030 ուսումնական տարվանից ընդունելության մրցույթի կազմակերպումը կվերապահվի բուհերին: Միասնական քննությունների կազմակերպման գործընթացում ամրագրվել է «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր» ընդհանուր հասկացությունը, որը ներառում է նաև դպրոցներում գործածության երաշխավորված համապատասխան մոդուլները՝ որպես հիմնական ուսումնական ռեսուրսներ։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
