Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարն ուժի մեջ է մտել

1647
Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 12:24
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարն ուժի մեջ է մտել

Ինչպես հայտնել էինք, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտել, հաղորդում է BBC-ն: Օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի առաջին իսրայելցի պատանդներին, մոտավորապես դա տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, թե ինչ է սպասվում համաձայնագրի շրջանակներում՝

- ՀԱՄԱՍ-ի զինյալներն ազատ կարձակեն իսրայելցի 13 պատանդների: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ազատ արձակել առնվազն 50 մարդու;
- Իսրայելական բանտերից ազատ կարձակվեն 39 պաղեստինցի բանտարկյալներ, կանայք և անչափահասներ (ընդհանուր՝ 150 մարդ);

- Գազայի հատված Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով կսկսի ավելի շատ մարդասիրական օգնություն մատակարարվել: Նախատեսվում է օրական ուղարկել 130 հազար լիտր դիզվառելիք և 200 բեռնատար մարդասիրական բեռներ: