Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Սուրեն Պապիկյանը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

235
Երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ., 23:18
Սուրեն Պապիկյանը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: