Բայդենը կրկին զուգահեռներ է անցկացրել Պուտինի և ՀԱՄԱՍ-ի միջև. #WashingtonPost
1201
Երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ., 10:06
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Washington Post-ի իր հոդվածում կրկին զուգահեռներ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀԱՄԱՍ-ի միջև, գրում է Washington Post-ը: «Ե՛վ Պուտինը, և՛ ՀԱՄԱՍ-ը պայքարում են հարևան ժողովրդավարությունը քարտեզից ջնջելու համար: Նրանք հույս ունեն տապալել տարածաշրջանային ավելի լայն կայունությունն ու ինտեգրումը և օգտվել դրանից առաջացած անկարգություններից: Ամերիկան չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա՝ հանուն մեր սեփական ազգային անվտանգության շահերի և հանուն ամբողջ աշխարհի բարօրության»,- գրել է Բայդենը: Այժմ Բայդենի վարչակազմը փորձում է Կոնգրեսի միջոցով անցկացնել լրացուցիչ ռազմական օգնության փաթեթ, որում միավորված են ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին տրամադրվող օգնությունը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
