«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա». Յոավ Գալանթ
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանթը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա, իսկ իսրայելական ուժերը շարունակում են գրավել Գազայի հատվածը, գրում է The Times of Israel-ը։ Նա նաև ասել է, որ իսրայելական զորքերի գործողություններն իրականացվել են «ըստ ծրագրի՝ ճշգրիտ և մահաբեր ուժով»։ Գալանթն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս ակտիվացրել է ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացմանն ուղղված գործողությունները: «Մենք գործում ենք ըստ առաջադրանքների: Ժամանակը մեզ համար կարևոր չէ: Մենք նպատակներ ունենք, և մենք կիրագործենք դրանք»,- ասել է Գալանթը՝ հավանաբար արձագանքելով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի այն պնդմանը, որ երկրի գործողությունները Գազայում կարող են փոխվել միջազգային օրենսդրության ճնշման ներքո: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
