«Իսրայելին մնացել է մոտ 2-3 շաբաթ». Իսրայելի արտաքին գործերի նախարար
![]() Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը երկուշաբթի օրը խոստովանել է, որ համաշխարհային ճնշումն Իսրայելի վրա աճում է, գրում է The Times of Israel-ը։ Քոհենը բացատրել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակման վերաբերյալ մտահոգությունը մարել է, մինչդեռ Գազայի հատվածում բնակչության տառապանքների մասին հրապարակումներն ավելացել են։ Նա նշել է, որ պատերազմի առաջին շաբաթներին Իսրայելը ստացել է աննախադեպ աջակցություն աշխարհի երկրներից, և դա արտահայտվել է նաև համերաշխության և աջակցության այցերով։ Այնուամենայնիվ, Քոհենը պնդում է, որ Գազայում Համասի կողմից պահվող մոտ 240 պատանդների հետ կապված իրավիճակը «հիմնական գործոն է», որը Իսրայելին օրինականություն է տալիս շարունակելու իր ռազմական գործողությունները: Նա նաև նշել է, որ «միջազգային հանրությունը գիտակցում է, որ Իսրայելը չի դադարեցնի պայքարը, քանի դեռ բանտարկյալներն ազատ չեն արձակվել»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
