Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Մելիտոպոլում ռուսական շտաբ են պայթեցրել, սպաներ են զոհվել

673
Կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ., 19:18
Մելիտոպոլում ռուսական շտաբ են պայթեցրել, սպաներ են զոհվել

Շաբաթ օրը Ռուսաստանի կողմից բռնազավթված ուկրաինական Մելիտոպոլ քաղաքում պայթեցվել է ռուսական շտաբը։ Պայթյունի հետևանքով զոհվել է երեք ռուս սպա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։

Ռուսներն այս շենքում հիմնել են իրենց շտաբը։ Շտաբի վրա հարձակումն իրականացվել է ռուս սպաների հանդիպման ժամանակ։ «Օկուպանտների շտաբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռուսական գվարդիայի առնվազն երեք սպա է զոհվել։ Հակառակորդի այլ կորուստների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշում է ուկրաինական հետախուզությունը։