Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Պուտինն ու Տոկաևը համագործակցության երեք տարվա ծրագիր են ստորագրել

556
Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 16:48
Պուտինն ու Տոկաևը համագործակցության երեք տարվա ծրագիր են ստորագրել

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում կայացած հանդիպման արդյունքներով համագործակցության երեք տարվա պլան են ստորագրել, հաղորդում է РИА Новости-ն:

Մասնավորապես, բանակցությունների ընթացքում ստորագրվել է էներգետիկայի նախարարությունների միջև համագործակցության հուշագիր՝ մի քանի ՋԷԿ-երի կառուցման վերաբերյալ:

Բացի այդ, Ղազախստանի զբոսաշրջության նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև կնքվել է համագործակցության զարգացման ծրագիր՝ առաջիկա տարիների համար: