Հայաստանում Հռոմի ստատուտը շրջանցելու միջոց են գտել․ #ТАСС
![]() Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը թույլ է տալիս շրջանցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի պահանջները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելովՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին։ Արշակյանի խոսքով՝ Հռոմի ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը թույլ է տալիս երկու երկրների միջպետական իրավահարաբերությունները դուրս բերել միջազգային կառույցների գործողությունից: «Ըստ էության, մենք պատասխան չենք ստացել, բայց մինչ Հռոմի ստատուտի՝ ուժի մեջ մտնելը դեռ շատ ժամանակ կա։ Իրավաբանորեն մենք կարող ենք ունենալ համաձայնագիր, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում»,- ասել է Արշակյանը։ Մինչ այդ Արշակյանն ասում էր, որ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հավելում է լրատվամիջոցը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
