Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը». Ռոբերտա Մեցոլա

449
Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 13:42
«Անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը». Ռոբերտա Մեցոլա

«Հայաստանը կարևոր գործընկեր է մեզ համար՝ ԵՄ արևելյան հարևանության շրջանակներում, ու մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը»,- Ստրասբուրգում, ՀՀ վարչապետի հետ հանիպումից հետո, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Նա նշել է, որ Եվրոպան կշարունակի աջակցությունը ՀՀ-ին՝ իրավիճակը հաղթահարելու գործում. «Կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև՝ նպատակ ունենալով հասնել խաղաղության պայմանագրի կնքման»,- ասել է Մեցոլան: