«Արցախի ինքնալուծարման մասին նախագահի հրամանագիրը կարելի է վիճարկել Գերագույն դատարանում»․ Արթուր Ղամբարյան
![]() Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է Արցախի ինքնալուծարման մասին՝ նախագահի հրամանագրին. «Ընդհանուր առմամբ, Սահմանադրությունները, որոնք նախատեսում են պետության գլխի լիազորությունները, դրանք պետականաստեղծ ակտեր են։ Այսինքն, Սահմանադրությունների հիման վրա ստեղծվում են պետություններ, և Սահմանադրությունը չի կարող պարունակել մի նորմ, դրույթ, որը կնախատեսի պետության լուծարման, ինքնալուծարման, պետության գոյության դադարեցման վերաբերյալ որևէ ընթացակարգ։ Չկա այդպիսի Սահմանադրություն, որը նման լիազորություն կնախատեսի... Ինձ զարմացրեց, որ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել պետական մարմինները լուծարելու, այսինքն՝ պետության՝ որպես քաղաքական կազմակերպության, գոյությունը մեծ հաշվով դադարեցնելու մասին։ Փորձեցի հասկանալ՝ ո՞ր նորմով է ղեկավարվել, պարզապես ղեկավարվել էր Սահմանադրության այն նորմով, որը, ընդհանուր առմամբ, նախագահին տալիս է հրամանագրեր ընդունելու լիազորություն, բայց Սահմանադրությունը նաև ասում է՝ նախագահը ո՞ր հարցերի վերաբերյալ կարող է նման հրամանագրեր ստորագրել»,- նշել է Ղամբարյանը: Ըստ նրա՝ ո՛չ Արցախի Հանրապետության Սահմանադրության, ո՛չ էլ մեկ այլ պետության Սահմանադրության մեջ չի կարող նման կարգավորում նախատեսվել. «Իրավաբանական համայնքում խոսվում է, որ փաստաթուղթը կարելի է Գերագույն դատարանում վիճարկել. կա այդ մեխանիզմը»,- նշել է նա: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
