Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետևանքով 12 լրագրող է զոհվել

557
Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 16:12
Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետևանքով 12 լրագրող է զոհվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետևանքով 12 լրագրող է զոհվել, այս մասին հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն․ «Գազայում լրագրողները բախվում են մեծ վտանգի՝ փորձելով լուսաբանել հակամարտությունը՝ ավիահարվածների, կապի խափանումների և էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում»։

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման առաջին ութ օրերի ընթացքում հաստատվել է 10 պաղեստինցի և 1 իսրայելցի լրագրողի մահը, ևս մեկը համարվում է անհետ կորած։