Reuters-ի և Al Jazeera-ի լրագրողները Լիբանանում գնդակոծության տակ են հայտնվել. կան զոհեր
![]() Reuters-ը հայտնել է հարավային Լիբանանում իր տեսանկարահանողի մահվան և երկու այլ աշխատակիցների վիրավորվելու մասին։ Գործակալության հայտարարության մեջ են նշվում միջադեպի հանգամանքները։ Սրանից քիչ առաջ AFP-ի թղթակիցը հայտնել էր, որ մի քանի լրագրողներ իսրայելական կրակի տակ են ընկել Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ։ Դա տեղի է ունեցել Ալմա ալ-Շաաբ գյուղի մոտ։ Al Jazeera-ն հայտնում է, որ վիրավորվել են իր երկու լրագրողները։ Ընդհանուր առմամբ, ըստ կատարյան հեռուստաալիքի, տուժել է երեք լրագրող։ «Ալմա ալ-Շաաբ գյուղի մերձակայքում իսրայելցիների ավտոմեքենայի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մեկ լրագրող, երեքը՝ վիրավորվել, այդ թվում՝ Al Jazeera-ի թղթակիցն ու օպերատորը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Իսրայելի պաշտպանության բանակը վերջին ժամերին հաղորդել է իր հրետանային հարձակումների մասին Հեզբոլլահի ենթակառուցվածքի վրա՝ ի պատասխան հյուսիսային Իսրայելի դիրքերի վրա հարձակումների: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
