Իսրայելի նախկին վարչապետին զայրացրել է Գազայում ինկուբատորներում մնացած երեխաների ճակատագրի մասին հարցը
![]() Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթին ուղիղ եթերում զայրացել է, երբ Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ինկուբատորներում մնացած պաղեստինցի երեխաների ճակատագրի մասին լրագրողը հարց է հղել: Բենեթն ուղիղ եթերում հարցազրույց է տվել Sky News հեռուստաալիքին։ Իսրայելն ավելի վաղ հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդամթերքի, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումը: «Ի՞նչ է լինելու ինկուբատորներում գտնվող երեխաների հետ, որոնք զրկվել են կենսաապահովման համակարգերից այն բանից հետո, երբ իսրայելցիներն անջատել են Գազայի հատված էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- հարց է ուղղել լրագրողը։ Բենեթը բարկացած պատասխանել է․ «Դուք հիմա լուրջ ինձ հա՞րց եք տալիս պաղեստինցի խաղաղ բնակիչների մասին։ Ի՞նչ է կատարվում ձեզ հետ։ Ես ջուր և էլեկտրականություն չեմ մատակարարի իմ թշնամուն, եթե ինչ-որ մեկն ուզում է դա անել, խնդրեմ, թող անի»։ Լրագրողը խնդրել է Բենեթին չբարձրացնել ձայնը, որից հետո լեզվակռիվ է սկսվել, որի ընթացքում Բենեթն ամոթանք է տվել լրագրողին։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
