Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Նեթանյահուն և ընդդիմությունը պայմանավորվել են ստեղծել Իսրայելի արտակարգ կառավարություն

1289
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 18:12
Նեթանյահուն և ընդդիմությունը պայմանավորվել են ստեղծել Իսրայելի արտակարգ կառավարություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոալիցիոն կուսակցությունների բոլոր առաջնորդների հետ պայմանավորվել է արտակարգ կառավարություն ստեղծելու շուրջ։ Համաձայնություն է ձեռք բերվել, այդ թվում՝ Բենի Գանցի և նրա «Ազգային միաբանություն» կուսակցության հետ, գրում է Haaretz-ը։
Պատերազմի ժամանակ գործող արտակարգ կառավարության անդամներն են լինելու Նեթանյահուն, Գանցը և պաշտպանության նախարար Յով Գալանտը:

Ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և Իսրայելի պաշտպանության նախկին ղեկավար Գադի Էյզենկոտը կծառայեն՝ որպես արտակարգ իրավիճակների կառավարության դիտորդներ: