«Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում». Գեղամ Մանուկյան
657
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 10:06
![]() Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ադրբեջանական հատուկ ծառայությունները շինծու մեղադրանքով ձերբակալել և Բաքու էին տեղափոխել նաև ԼՂ ՊԲ նախկին շտաբի պետ, գեներալ Դավիթ Մանուկյանին։ Վերջինն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: «Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում: Նախ՝ ճանաչել են Վարդանյանին ու ձերբակալել, որից հետո՝ եղբորս: Դավիթ Մանուկյանին առաջադրել են այն նույն շաբլոն մեղադրանքը, ինչ ադրբեջանական աղբյուրներում է՝ ահաբեկչություն, զինված խմբավորումներ, Ադրբեջանի սահմանն անօրինական հատել և այլն»,- 24TV-ի եթերում ասել է դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ եղբոր կինը ևս այնտեղ է եղել. վերջինին թույլ են տվել վերադառնալ Երևան: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
