Ողբերգական դեպք՝ Արարատում. 6 տարեկան տղան հոսանքահարվել և մահացել է
455
Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 10:00
![]() Հոկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Արման Ս-ն է, ով նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է: Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
