Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվել

471
Երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2023 թ., 10:12
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձն Իրանում մահապատժի է դատապարտվել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 27-ի առավոտյան: Նշվում էր, որ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, ևս երկուսը վիրավորվել է։