Խոշոր վթար՝ Երևանում․ վարորդն ու վիրավորները Արցախի քաղաքացիներ են
![]() Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցի 1/12 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևան քաղաքի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
