Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ»․ Վիտալի Բալասանյան

550
Հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ., 10:36
«Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ»․ Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։
«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցել է նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։