Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Տեղի է ունեցել Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցը

232
Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ., 22:42
Տեղի է ունեցել Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-գերմանական համագործակցության օրակարգային հարցերին: