Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Երևանցիները վետո դրեցին Փաշինյանի քաղաքականության վրա». Սուրենյանց

637
Երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2023 թ., 12:54
«Երևանցիները վետո դրեցին Փաշինյանի քաղաքականության վրա». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներին. «Վետո՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վրա երեկ դրել է Երևանի ժողովուրդը: Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 28 տոկոսը. սա նշանակում է՝ անվստահություն իշխանությանը: Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդավարությամբ այնքան է զզվեցրել մարդկանց, որ մարդիկ փոփոխություններն այլևս ընտրությունների միջոցով չեն տեսնում»,- նշել է Սուրենյանցը: Նրա խոսքով՝ ժողովուրդը հեղափոխական վիճակից «5 րոպե պակաս» ռեժիմում է գտնվում. «Սա նշանակում է՝ մի սիրուն օր Փաշինյանը թռնելու է երկրից»:

«Երևանցիները վետո դրեցին Փաշինյանի քաղաքականության վրա». Սուրենյանց