Վարդան Ղուկասյանը կոչ է արել Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին՝ միավորվել
1413
Երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2023 թ., 10:54
![]() «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին: «Առաջացել է քաղաքական ճգնաժամ՝ 33 մանդատ ընդդիմադիրների մոտ է, 32-ը՝ ոչ ընդդիմադիրների: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը միանշանակ կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ, դառնան՝ 32: Այս թևը՝ Մարության, Թևանյան, ու ես՝ 33: «Հանրային ձայն» կուսակցությունը բացում է իր դռները՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առջև, ովքեր դեմ են այս իշխանություններին, միավորվելու, կոալիցիա կազմելու»,- ասել է նա: Ղուկասյանը նշել է՝ կողմ է, որ Թևանյանը կամ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։ Հիշեցնենք՝ կուսակցությունը հավաքել է 9,68% ձայն: Աղբյուրը` Հանրային ձայն |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
