«Ադրբեջանը զորք է կուտակում». վարչապետ
![]() Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է սահմանային վերջին լարվածությանը. «Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասել է Փաշինյանը: Նա խոսել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին. «Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի ու ՀՀ-ի՝ նոր ռազմական սադրանք ձեռնարկելու հնարավորությունը... Միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի՝ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Կառավարության ղեկավարը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
