Գաբոնի գործունեությունը Աֆրիկյան միությունում դադարեցված է
![]() Աֆրիկյան միությունը որոշել է դադարեցնել Գաբոնի մասնակցությունը կազմակերպության բոլոր գործողություններում, քանի դեռ երկրում չի վերականգնվել սահմանադրական կարգը։ Այս մասին ասվում է Աֆրիկյան միության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։ Աֆրիկյան միությունը նույնպես դատապարտել է օգոստոսի 30-ին Գաբոնում ռազմական ճանապարհով իշխանության զավթումը, որի արդյունքում տապալվել է հանրապետության նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան: Օգոստոսի 30-ի առավոտյան Գաբոնի մի խումբ բարձրաստիճան սպաներ երկրի գլխավոր հեռուստաալիքով հանդես են եկել նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանության ինստիտուտների լուծարման մասին հայտարարությամբ։ Սպաները հայտարարել են, որ իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում և ներկայացնում են երկրի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը։ Այս ֆոնին տեղեկություններ են ստացվել մայրաքաղաք Լիբրևիլում փոխհրաձգության մասին: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
