ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի Թայվանին՝ որպես ինքնիշխան պետության
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել 80 միլիոն դոլարի հատկացմանը Թայվանին՝ Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրի միջոցով զենք ձեռք բերելու համար։ Այս ծրագիրը սովորաբար կիրառվում է ինքնիշխան պետությունների նկատմամբ, հայտնում է Reuters-ը։ Այդ միջոցները կօգտագործվեն Թայվանի պաշտպանունակության ամրապնդման և ծովային անվտանգության ապահովման համար։ Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր Թայվանին մինչև 345 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մտադրության մասին։ Չինաստանը խստորեն դատապարտել է զենքի փոխանցումը։ Չինաստանը Թայվանը համարում է իր նահանգներից մեկը և իր տարածքի անբաժանելի մասը։ Հունիսին Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և չի ձգտում նոր սառը պատերազմ հրահրել։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
