Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանի նպատակը ԼՂ հայությանը սովահարության կամ ռազմական օպերացիայի միջոցով հեռացնելն է». Փաշինյան

703
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 11:30
«Ադրբեջանի նպատակը ԼՂ հայությանը սովահարության կամ ռազմական օպերացիայի միջոցով հեռացնելն է». Փաշինյան

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարելը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի թե այլ միջոցներով»,- Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա»,- ասաց Փաշինյանը: