Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

«Վագներ»-ը հաստատում է Պրիգոժինի մահը

854
Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 23:12
«Վագներ»-ը հաստատում է Պրիգոժինի մահը

«Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը թելեգրամյան իր էջում հայտնել է, որ «Վագներ» ՄՌԸ-ից հաստատել են Եվգենի Պրիգոժինի և հրամանատարներից Դմիտրի Ուտկինի մահը։ Ռոգովը նշել է, որ քիչ առաջ է խոսել ՄՌԸ-ի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք Տվերի մարզում կործանված ինքնաթիռի մասին։

Նշենք, որ ոչ Կրեմլը, ոչ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը մինչ այս պահը պաշտոնապես չեն հաստատել Պրիգոժինի մահը։