Երկու օր անց Ռուսաստանը պարզաբանել է Luna-25-ի կործանման պատճառը
![]() «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան Luna-25 լուսնային սարքի վթարը բացատրել է նրանով, որ նրա շարժիչը ժամանակին չի անջատվել ուղեծիրը կարգավորելիս։ Պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովի խոսքով՝ շարժիչն աշխատել է 127 վայրկյան՝ նախատեսված 84-ի փոխարեն։ Բորիսովը լուսնային առաքելությունն անվանել է «անգին փորձ»: «Ռոսկոսմոսը» կհասկանա, թե կոնկրետ ինչն է հանգեցրել շարժիչի աշխատանքի խափանմանը։ «Վստահ եմ, որ արտակարգ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում մենք կստանանք բոլոր անհրաժեշտ տվյալները։ Այն արդեն նշանակվել է և սկսել է աշխատել»,- ասել է Բորիսովը: Օգոստոսի 11-ին Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանից Լուսին է ուղարկվել Luna-25-ը: Օգոստոսի 17-ին կայանն ուղարկել է լուսնի հեռավոր կողմի առաջին նկարները։ Օգոստոսի 19-ին այն անցել է արտանախագծային ուղեծրի և նրա հետ հաղորդակցությունն ընդհատվել է։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
