Փոշիացած 12,5 միլիարդ ռուբլի. ռուսական Luna-25-ը կործանվել է
![]() 2023 թվականի օգոստոսի 20-ին «Ռոսկոսմոս»-ը հայտարարեց Luna-25 միջմոլորակային ավտոմատ կայանի կորստի մասին։ Գործակալության տվյալներով՝ սարքը տեղափոխվել է ոչ նախագծային ուղեծիր և դադարել է գոյություն ունենալ Լուսնի մակերեսի հետ բախման արդյունքում։ «Օգոստոսի 19-ին Luna-25 տիեզերանավի թռիչքային ծրագրին համապատասխան իմպուլս է տրամադրվել նրա նախավայրէջքի էլիպսաձև ուղեծրի ձևավորման համար։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:57-ին Luna-25 տիեզերանավի հետ կապն ընդհատվել է։ Սարքը որոնելու և դրա հետ կապ հաստատելու համար օգոստոսի 19-ին և 20-ին ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել։ Նախնական վերլուծության արդյունքների համաձայն՝ իմպուլսի իրական և հաշվարկված պարամետրերի անհամապատասխանության պատճառով սարքն անցել է արտանախագծային ուղեծրի և դադարել գոյություն ունենալ Լուսնի մակերեսի հետ բախման հետևանքով։ Հատուկ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը կզբաղվի Լուսնի կորստի պատճառները պարզելու հարցերով»,- ասվում է «Ռոսկոսմոս»-ի կայքում։ Հավելենք, որ նածագիծն արժեցել է 12,5 միլիարդ ռուբլի: Luna-25-ը Ռուսաստանի առաջին առաքելությունն էր Լուսնի վրա 1976 թվականից ի վեր, երբ այն Խորհրդային Միության մաս էր: Այդ առաքելությունը՝ Luna-24-ը, բարեհաջող վայրէջք էր կատարել։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
15218:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
15817:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
19006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
40102.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
41701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21221.10.2026, 22:30
