Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին հայտնել է, որ  Ուկրաինան կստանա 42 հատ F-16 կործանիչ

1888
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 17:42
Զելենսկին հայտնել է, որ  Ուկրաինան կստանա 42 հատ F-16 կործանիչ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում այցելել է Էյնդհովենի ռազմաօդային բազա, որտեղ տեղակայված են F-16 ինքնաթիռները։

Զելենսկին նշել է, որ F-16 կործանիչները կլինեն Ուկրաինայի երկնքում՝ ասելով, որ «բեկումնային համաձայնություն» է ձեռք բերվել։

«Ուկրաինան 42 F-16 կործանիչ կստանա օդաչուների և ինժեներների վերապատրաստումից հետո։ Այսօր մենք ևս մեկ քայլ ենք կատարում երկրի օդային վահանի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։