Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Լավագույն լուծումը միջանցքի ապաշրջափակումն է և Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը». Փաշինյան

425
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 11:48
«Լավագույն լուծումը միջանցքի ապաշրջափակումն է և Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը». Փաշինյան

«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջքանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- Կառավարության այսօրվա նիստում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով տեղի ունեցած հրատապ նիստին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,– ասաց Փաշինյանը։