«Բաքվին կոչ ենք անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից». վարչապետ
![]() «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել»,- Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դեպի Արցախ ուղևորված հումանիտար օգնության 19 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի հատվածում: «Հումանիտար բեռների՝ ԼՂ մուտքի արգելքն ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. «ՀՀ-ն պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- եզրափակեց ՀՀ վարչապետը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
