Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

Հայաստանցի գիտնականներն Արցախի հարցով պահանջներ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

451
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 15:24
Հայաստանցի գիտնականներն Արցախի հարցով պահանջներ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանցի մի քանի տասնյակ գիտնականներ և հետազոտողներ Արցախում տիրող իրավիճակի վերաբերկալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ՀՀ կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով մի շարք պահանջներ։

Հայտարարության մեջ ասված է.

«Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անհանգստությունն ենք հայտնում Արցախում ստեղծված օրհասական վիճակի վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարությանը։

Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ավելի քան 120 000 քաղաքացի սովամահ է լինում։ Ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի հայտարարությունները, օգտագործվող գործիքակազմը և քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի անմարդկային, ահաբեկիչներին հատուկ քաղաքականության վերջնանպատակն արցախահայության էթնիկ զտմանը հասնելն է, նրանց հազարամյակների ընթացքում անփոփոխ բնօրրանից զրկելն է։

Ակնհայտ է, որ խախտված են մարդու տարրական իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժը, առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահական ծառայությունների հասանելիությունը, կրթության հասանելիությունը և այլն: Նաև ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը չկանխելու դեպքում, ականատես ենք լինելու ևս մեկ ցեղասպանության՝ հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկող հայտարարություններն ու ֆիզիկական բռնությունների անհերքելի փաստերը։

Համաձայն 1948 թվականին ընդունված ՄԱԿ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ։ Մասնավորապես, հետևյալ ցեղասպանական գործողություններն առկա են այսօր Արցախում. (գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, (դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները։

Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թվականի փետրվարի միջանկյալ որոշումը (վերահաստատված 2023 թվականի հուլիսին) հաստատում է Բերձորի միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։

Սովը, հոգևոր ու ֆիզիկական ահաբեկումը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է հանդուրժել։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Ակնայի (Աղդամի) միջոցով սննդամթերք և պաշարներ առաջարկելու ակտը կարելի է բնութագրել իբրև ահաբեկչության և պատանդառության սպառնալիքի տակ պարտադրանք։ Ուստի, Բերձորի միջանցքն այլընտրանք չունի։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մենք, առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի.

հանձն առնել իր վրա դրված հիմնական պարտավորությունը՝ ցույց տալ և ուղղորդել ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի հայությանը ինչպես իրենց ամենօրյա քայլերով նպաստեն ներկայիս օրհասական վիճակից դուրս գալուն։
անհապաղ մշակել և ներկայացնել թիրախային գործողությունների ծրագիր՝ ներգրավելով հասարակության բոլոր հիմնական շերտերը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացման ճանապարհային քարտեզով։
դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել մասնագետների և այլ կարող ուժերի, Հայաստանից և Սփյուռքից՝ Արցախ տանող Բերձորի միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու համար՝ համաձայն ԱՄԴ վճռի։
միավորել ջանքերը՝ նպաստելով Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը:
Կոչ ենք անում բոլոր գիտնականներին ու հետազոտողներին միանալ այս հայտարարությանը»։

Հայտարարությանը միանում են՝

Հռիփսիմե Մկրտչյան (ֆ․մ․գ․թ.)

Հայկ Զաքարյան (ֆ․մ․գ․թ.)

Գևորգ Տեփանոսյան (կ.գ.թ.)

Նարինե Հայրապետյան (ասպիրանտ)

Մարիամ Մովսիսյան (գիտաշխատող-ասպիրանտ)

Հասմիկ Խաչատրյան (ք.գ.թ., դոցենտ)

Դավիթ Պիպոյան (սննդագիտ. դոկտոր(շն․ Իտալիա))

Մարիամ Գևորգյան (հետազոտող, ավագ լաբորանտ)

Նոնա Մովսիսյան (գիտաշխատող)

Սուսաննա Գագինյան ( գիտաշխատող)

Գևորգ Նազարյան (գիտաշխատող)

Գայանե Կարապետյան (ասպիրանտ)

Հասմիկ Անդրեասյան (ֆ.մ.գ.թ)

Արմեն Դանիելյան (հետազոտող)

Արփինե Հարությունյան (ք.գ.թ.)

Էլյա Սաֆարյան (հետազոտող)

Միշա Աղամալյան (ֆ.մ.գ.թ.)

Գևորգ Շահխաթունի (գիտաշխատող)

Սուրեն Մանուկյան (պ․գ․թ․, ցեղասպանագետ)

Անի Գրիգորյան (հետազոտող)

Արմինե Պետրոսյան (հետազոտող)

Սոֆյա Գեղամյան (բ․գ․դ․)

Վաչիկ Խաչատրյան(ֆ․մ․գ․թ)

Արեգ Աշոտի Հունանյան (ֆ․մ․գ․թ)

Քրիստինե Մարգարյան (բ․գ․թ․, ավագ գիտաշխատող)

Մարգարիտա Հովհաննիսյան (կ.գ.թ.)

Կարեն Քեռյան (ֆ.մ.գ.դ)

Ռոբերտ Հակոբյան (ք.գ.թ.)

Արմեն Սարգսյան (կ.գ.թ.)

Օլիմպիա Գեղամյան (ի.գ.թ.)

Զաքարյան Մարիետա (ք.գ.թ.)

Մուշեղ Ռաֆայելյան (ֆ․մ․գ․թ)

Մաքսիմ Սարգսյան (հետազոտող)

Սուսաննա Գևորգյան (ասպիրանտ)

Աշոտ Աբրահամյան (տ․գ․թ․)

Ռոքսանա Զախարյան (ֆ․մ․գ․թ․)

Գայանե Ստեփանյան (հետազոտող)

Տիգրանուհի Կարապետյան (հետազոտող)

Սիրաս Հակոբյան (հետազոտող)

Տիգրանուհի Նիկողոսյան (հետազոտող)

Անի Հակոբյան (Արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող)

Արսեն Առաքելյան (կ․գ․դ․թ)

Արփինե Փիլոյան (ֆ․մ․գ․թ.)

Միքայել Մալխասյան (պ.գ.թ., դոց.)

Արամ Բուտավյան (հետազոտող)

Նիկոլայ Ավթանդիլյան (կ․գ․թ)

Արամ Միքայելյան (ք.գ.թ., դոց.)

Անի Հասրաթյան (ք.գ.թ., դոց.)

Աստղիկ Շահխաթունի (ք.գ.թ.)