Այծեր, եղջերուներ, բադեր, որսորդեներ և այլն. Գեղամա լեռների խորհրդավոր ժայռապատկերները
![]() Անցյալ դարի 60-ական թվականներին հնագետների ուշադրությունը գրավեցին Հայաստանի մի շարք բարձրլեռնային գոտիներում քարերի վրա թողնված խորհրդավոր պատկերները, որոնց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ պատկերներն ունեն մի քանի հազարամյակների պատմություն։ ժայռապատկերների մեծ կուտակումներ հայտնաբերվեցին հատկապես Սևանա լճի ավազանը եզերող Գեղամա լեռներում։ Ծովի մակերևույթից 3000 և ավելի մետր բարձր գոգավություններում գտնվող այս ժայռապատկերները ուշագրավ են ոչ միայն իրենց մեծ թվով, այլ նաև գեղարվեստական արտահայտչականությամբ։ Գեղամա լեռների ժայռապատկերներում ներկայացված են ոչ միայն կենդանական ու բուսական հարուստությունն ու դրանց բազմազանությունը, այլ նաև ժամանակի տնտեսական զբաղմունքների՝ որսորդության մակարդակի, եղանակի, տեխնիկայի, անասունների վայրի տեսակների ընտելացման ու բուծման պայմանների մասին պատկերացումներ։ Ժայռապատկերներում մեծ տեղ է հատկացված որսորդական և անասնապահական ծեսերին և արարողություններին, աստղային երկնքին ու տիեզերքին, սրանց հետ կապված նախնիների և պտղաբերության պաշտամունքին, արևի և տարերքի աստվածություններին, նախասկզբնական առասպելներին և շատ այլ երևույթներին։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06













