Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մոսկվան բաց է Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների համար». Պեսկով

672
Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 14:06
«Մոսկվան բաց է Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների համար». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղ բանակցությունների՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար, սակայն դրան խանգարում է Կիևի «անհաշտ դիրքորոշումը»։

«Ռուսական կողմը շարունակում է բաց լինել, ինչը չի կարելի ասել ուկրաինացիների մասին։ Ուկրաինացիները պահպանում են իրենց անզիջում դիրքորոշումը: Հատկապես հիմա, երբ նրանք գտնվում են ծանր իրավիճակում, այնուամենայնիվ, շարունակում են մերժել երկխոսության ցանկացած հնարավորություն»,- ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի շրջանակներում. մեջբերում է «Ինտերֆաքս»-ը: