Լուրջ փոփոխություններ` հարկատուների ցանկում. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2023 թ. հունվարհունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ ժամանակահատվածում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ շուրջ 34,8 մլրդ դրամ հարկով: Իրենց դիրքերը պահպանել են նաև «Գազպրոմ-Արմենիան», որը երկրորդն է՝ մոտ 30,6 մլրդ դրամով, և «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ մոտ 20,2 մլրդ դրամով: Ուշագրավ է, որ եթե 2022 թվականի նույն ժամանակահատվածում առաջին տասնյակում կար երեք հանքարդյունաբերող ընկերություն, ինչպես նաև Լեռնամետալուրգիական ինստիտուտը, ապա 2023 թվականի հունվար-հունիսին տասնյակում միայն ԶՊՄԿ-ն է: Ավելին, «Թեղուտ» ընկերությունը, որն անցած տարի 5-րդն էր, այս տարի 100-րդ տեղում է, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022 թվականին 7-րդն էր, այս տարի՝ 217-րդը, իսկ Լեռնամետալուրգիական ինստիտուտը 10-րդ տեղից իջել է 417-րդ տեղ: 2022-ի համեմատ տասնյակից դուրս են մնացել նաև «ՄՏՍ Հայաստան», «Ֆլեշ» ընկերությունները, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» 4-րդ տեղից իջել է 9-րդ: Փոխարենը տասնյակում են հայտնվել մի քանի նոր ընկերություններ՝ «Ամերիաբանկը», «Արդշինբանկը», «Մոբայլ սենթրը», «Փրիթի ուեյը», «Սի Փի էներջին», «Ջի թի այը»: Ի դեպ, ևս մեկ բանկ մոտեցել է լավագույն տասնյակին՝ առաջադիմելով 10 հորիզոնականով: Խոսքը «Ակբա բանկի» մասին է, որը 2022 թվականին 21-րդն էր, այս տարի՝ 11-րդը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
