«Խաղաղություն մուրող ***ը մեզ կործանեց․ պատմության մեջ դու կմնաս որպես ազգի մեծագույն ***». Արցախի ԱԺ պատգամավոր
![]() Արցախի ԱԺ արտահերթ նիստում քիչ առաջ ելույթ ունեցավ պատգամավոր Նելա Գրիգորյանը. «Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ: Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ՝ ավելացան: Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման: Միայն միասին կարող ենք դիմադրել հայրենիքի հանձնման ազգադավ գործողություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ ժողովրդի համար չի կարող ընդունելի լինել Արցախն Ադրբեջանի կազմում. «Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքն ու հերոսների պատիվը. սա՛ պետք է լինի օրվա հրամայականը: Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը Փաշինյանն է ու նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը»: Անդրադառնալով ՀՀ վարչապետի կնոջ սոցցանցային հրապարակումներին՝ նշեց. «Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար. իրենց բանջարաբոստանային կուլտուրաներն են հրապարակում, երբ արցախյան հասարակությունը գոյաբանական խնդրի առջև է կանգնած: Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան: Անձամբ դուք, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում»: Պատգամավորը խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչով. «Դու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, այն ինչ արել ու անում ես, չի կարող ներվել: Դու պետական հանցագործ ես, պիտի ցմահ բանտարկվես, հեռացի՛ր՝ ինչքան կարող ես շուտ»: Ելույթն ընդունվեց ծափահարություններով: Նշենք, որ Նելա Գրիգորյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունից է: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
