«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ջազ երեխաների համար» համերգը
![]() Հուլիսի 22-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը։ Նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտերի կատարմամբ։ Մասնակցությամբ՝ Աննա Կոստանյան՝ վոկալ, Արթուր Ալեք՝ վոկալ, Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն, Տիգրան Հարությունյան՝ շեփոր, Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում, Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր, Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։ |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
