Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սպիտակ տուն

1803
Ուրբաթ, 07 հուլիսի, 2023 թ., 23:12
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սպիտակ տուն

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ ըստ Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքների. երկիրը ներկայում չի համապատասխանում դաշինքին միանալու պահանջներին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Միաժամանակ նա ասել է, որ F-16-ները կարող են տեղափոխվել Կիև մինչև պատերազմի ավարտը։

Հայտարարվել է նաև, որ ԱՄՆ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային ATACMS հրթիռների փոխանցման վերաբերյալ։