Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինացի գեներալը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին դիրքերի ուժեղացման մասին

765
Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 19:18
Ուկրաինացի գեներալը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին դիրքերի ուժեղացման մասին

Ուկրաինան ուժեղացնում է իր դիրքերը Բելառուսի հետ սահմանին անձնակազմով և տեխնիկայով՝ կապված Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հայտարարել է Ուկրաինայի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը թելեգրամյան ալիքում. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի».-ն:
«Զապորոժյեի ատոմակայանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ որոշում է կայացվել ուժեղացնել մեր պետության հյուսիսային սահմանը՝ ինչպես անձնակազմով, այնպես էլ ռազմական տեխնիկայով»,- գրել է Նաևը։

Նա պարզաբանել է, որ սահմանին շուրջօրյա կառուցվում են հակատանկային պատնեշներ, վերազինվում են ականապատ դաշտերը, ամրացվում է պաշտպանական ողջ գիծը։