Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

672
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 14:18
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն կանչվել է այդ երկրի ԱԳՆ. նրան խնդրել են պարզաբանումներ տալ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ մամուլում տարածված նրա հայտարարությունների վերաբերյալ, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մակրոնն ասել է, որ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել, քան Փաշինյանը: