«Ես Ալիևի վրա ավելի շատ եմ ճնշում բանեցրել, քան Փաշինյանը»․ Մակրոն
![]() ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը, դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։ Ի պատասխան Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի ճնչում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունի»։ Նախագահի այս պատասխանին արձագանքելով՝ Հրաչ Վարժապետյանը նշել է․ «Պարոն նախագահ, իբրև Ֆրանսայի քաղաքացիներ ենք դիմում Ձեզ՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի և ակնկալում ենք՝ Արցախի մեր հայրենակիցներին գործնական զորակցության ցուցաբերում։ Գիտենք՝ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տարբեր առիթներով արծարծում է Ձեզ հետ Արցախի տագնապալի և հույժ մտահոգիչ կացությունը, մենք էլ մեր հերթին դիմում ենք Ձեզ միևնույն պահանջով ու միևնույն հարթությամբ: Պետք է հստակ լինի նաև այն, որ մեզ համար անընդունելի է հայապատկան դարավոր Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ խոսակցություն կամ մտադրություն»: Նախագահ Մակրոնն ի պատասխան հաստատել է. «Չկասկացեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»»: |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
