«Սերժ Սարգսյանը պետական կարճամտություն դրսևորեց` Հունգարիայի հետ հարաբերությունները խզելով». Գուրգեն Արսենյան
![]() «Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքով: Սերժ Սարգսյանը որոշեց, որ ինքը պետք է ՀՀ-ի անունից խզի հարաբերությունները Հունգարիայի հետ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, հայ-հունգարական բարեկամական խմբի ձևավորման հարցի քննարկման ժամանակ, ասաց ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը: «Ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը՝ իր ղեկավարի կողմից ընդունված որոշման պատասխանատվության հետ: Ուզում եք ՀՀ-ի անունից ցույց տաք մեր բացասական վերաբերմունքն այդ ակտի՞ն, ցուցաբերեք ղեկավարի նկատմամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա պետական գործչի կողմից կարճամտության դրսևորում էր: Հիշեցնենք՝ 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012-ին արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ Ալիևը ներում էր շնորհել նրան, զինվորական բարձր կոչում տվել: Նույն օրը Հայաստանը կասեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
