«Փաշինյանի հայտարարությունը ԵԽ-ում օգտագործվում է՝ որպես ԼՂ կարգավիճակի հարցին հակազդեցություն»․ ՀՅԴ հայտարարությունը
![]() ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել․ «Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման և այս առնչությամբ ԵՄ քաղաքականության վերաբերյալ: Նիստի ժամանակ ելույթ ունեցած խորհրդարանականների մեծամասնությունը վերահաստատել է ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ առավել խիստ դիրքորոշման անհրաժեշտությունը և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը։ Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարության անգործությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և նկատել Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելության անարդյունավետությունը։ Եվրոխորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ օգտագործել իր լծակները՝ վերացնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Եվրոխորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի հարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատյանների որոշումները։ Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
