Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը
![]() Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապ և նշխարաց գյուտը։ 301թ-ին հայ ժողովուրդը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդ սրբանվեր գործում առաջնակարգ դեր կատարեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը: Հայտնում է Qahana.am-ը։ Հայ պատմագրությունը՝ հանձինս Ագաթանգեղոսի և այլ պատմիչների հանգամանորեն լուսաբանում է այդ տառապանքներով, բայց և հրաշքներով, տեսիլքներով ու հաղթություններով զարդարված ուղին: Ըստ ավանդության, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու իրողությունը սերտորեն կապվում է Սուրբ Հռիփսիմյանց 37 կույսերի նահատակության հետ: Վերջիններս, Հռոմի Դիոկղետիանոս կայսրի հալածանքներից փախչելով, ապաստան են գտնում Վաղարշապատ մայրաքաղաքին կից՝ հնձաններում: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
